Մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթեւ մարմնական վնասվածքներով (ոչ հրազենային)։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանից։
Նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։
Նշենք՝ տելեգրամյան ալիքները հայտնում էին, որ ռուս զինծառայողները մասնակցում էին նախօրեին մոլորված եւ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված ՀՀ ԶՈՒ զինծառայող Մարտիրոս Գյուլամբարյանի որոնողական աշխատանքներին եւ այդ ընթացքում ադրբեջանական զինված ուժերի գնդակոծության հետեւանքով նրանք վիրավորվել էին։