Ադրբեջանցի երկու զինծառայող է անհետացել Արցախի' Ադրբեջանի կողմից օկուպացված Բերձորի շրջանում։

Մասնավորապես՝ ադրբեջանական բանակի զինծառայողներ Ֆարիդ Աջդար օղլու Մամեդովը և Ասկեր Աբդուլլաև Ֆիրդովսի Մայիս օղլուն մոլորվել են մարտական դիրքից մյուսը տեղափոխվելիս՝ եղանակային պայմանների կտրուկ փոփոխության և ձնաբքի պատճառով ։

Ադրբեջանական զինված ուժերից հայտնում են, որ նրանց հայտնաբերելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են։