Ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Հաղորդվում է, որ Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել:
«Տուժածներ չկան։ Այդ փաստերով՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում։
Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Ռուս խաղաղապահները ուղեկցել են մարդասիրական բեռներով ավտոշարասյունը Գորիս - Ստեփանակերտ երթուղով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։