Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ՊՆ հաղորդմամբ՝ Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք է գրանցվել։ Տուժածներ չկան։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում փաստերի առնչությամբ։