Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ–ից։
«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։
Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք՝ հրետակոծության հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի մեկ զինծառայող։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
Պարեկություն է իրականացվել Մարտակերտի (երկու), Մարտունու շրջանների և Լաչինի միջանցքի չորս երթուղիներով»,-ասված է հաղորդագրության մեջ։