Ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել։ Տուժածներ չկան։
Այս փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։
Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցային գործընթացը Ստեփանակերտ - Գորիս ճանապարհի անարգել երթեւեկությունը վերականգնելու շուրջ։
Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել չորս երթուղիներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ապահովվել է մարդասիրական բեռներով ռուսական խաղաղապահ զորախմբի ավտոշարասյան ուղեկցությունը Գորիս - Ստեփանակերտ երթուղով։