Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն այսօր` օգոստոսի 4-ին, հերթական տեղեկագիրն է հրապարակել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ.
«Անցած օրվա ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից Սարիբաբա և Բուզդուխ լեռների, ինչպես նաև Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի 4 խախտում է արձանագրվել ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, ինչի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների տասնչորս ներկայացուցիչներ։ Ռուս խաղաղապահների հրամանատարության կողմից ադրբեջանական և հայկական կողմերի հետ համագործակցությամբ այդ միջադեպերը հարթվել են։ Կողմերի շփման գծի խախտումներ չեն եղել»։