Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի տարածքում հունվարի 30-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալված Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայողներ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ազատ են արձակվել :
Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Նշվում է նաև, որ 2021 թ. հունվարի 30-ին ադրբեջանական կողմի խնդրանքով ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատը (հատուկ նշանակության) Վանք բնակավայրից տարհանել է Ադրբեջանի զինված ուժերի 16 հիվանդ զինծառայողի և հանձնել ադրբեջանցի բժիշկներին: