2015թ օգոստոսի 14-ին' ժամը 16.35-ին, ահազանգ է ստացվել, որ Կապանից հարավ գտնվող Դավիթ-Բեկ բերդի մոտ հայտնաբերվել է կնոջ այրված դիակ:

 

 

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Կատարվել է դեպքի վայրի, դիակի զննություն։ Պարզվել է դիակի ինքնությունը, ով Սյունիքի մարզի բնակչուհի է, ծնված՝ 1977թ-ին։ Քննությամբ պարզվել է, որ վերջինս հաշվառված է եղել «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում:

 

 

Կնոջ դիակը հայտնաբերվել է Դավիթ-Բեկ բերդից 61 մետր հեռավորության վրա' սարալանջին՝ այրվածքներով, գլխի շրջանում' վնասվածք: Նշված սարալանջի խոտածածկն նույնպես ամբողջությամբ այրված է եղել:

 

 

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

 

 

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր, միջոցներ են ձեռնարկվում պարզելու մահվան պատճառն ու հանգամանքները։