«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Օրերս հայտնաբերվել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ քաղաքում առեւանգված հայ երիտասարդները՝ գործարար Սերգեյ Մանուկյանի (շինանյութի Սերոժ) որդին' Արման Մանուկյանն ու զարմիկը՝ Սամվելը:
Հիշեցնենք' դեռ 2017 թվականի նոյեմբերին նրանց անհայտ անձինք զենքի սպառնալիքով պատանդ էին վերցրել: Այս ամիսներին որեւէ տեղեկություն չկար երիտասարդների մասին, եւ միայն օրերս նրանց ազատ են արձակել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տղաներին հայտնաբերել են վնասվածքներով: Մեզ հասած լուրերի համաձայն' Արման Մանուկյանը թեթեւ վնասվածք է ունեցել գլխի շրջանում, իսկ ահա Սամվելը մի քանի վնասվածք է ունեցել մարմնի այլ մասերում: Բարեբախտաբար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Երիտասարդները տեղափոխվել են Կիեւի հիվանդանոցներց մեկը, որտեղ համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: Թե ովքեր էին առեւանգել նրանց, ինչ նպատակով եւ այլն, պարզ չէ: Կան տարբեր վարկածներ, որոնք առայժմ ո՛չ հերքվել են, ո՛չ հաստատվել:
Ավելի մանրամասն' «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: