Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի վրա ագրեսիվ հարձակման ժամանակ նահատակվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Կարեն Կարապետյանը։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի ֆեյսբուքյան էջից
«Խորը ցավով տեղեկացանք, որ Հերոսի մահով սեպտեմեբերի 12-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ընկել է մեր եղբայր դարպասապահ՝ Կարեն Կարապետյանը:
Կարենը եղել է իրենց դիրքի ավագը և մինչև վերջ կռիվ է տվել թշնամու դեմ, ամուր պահելով մեր Հայրենիքի դարպասը։
Աստված հոգիդ լույսի մեջ պահի, մեր սիրելի Կարեն ջան»,- ասված է հաղորդագրության մեջ: