ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Նարեկ Մարուքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի օգոստոսի 06-ի լույս 07-ի գիշերը՝ ժամը 02:30-ի սահմաններում՝ գիտակցելով, որ չունի բավարար ֆինանսական միջոցներ լիցքավորման դիմաց վճարում կատարելու համար, իրեն փաստացի պատկանող ԲՄՎ 523 մակնիշի տրանսպորտային միջոցով բենզին լիցքավորելու նպատակով մոտեցել է Իջևան համայնքի գետահովիտ բնակավայրի 16 փողոց 44/1 հասցեում գտնվող «Ֆլեշ» ՍՊԸ-ն պատկանող բենզալցակայան։
Այնուհետև առանց մեքենայի շարժիչը անջատելու և փոքր-ինչ իջեցնելով իր՝ վարորդի կողմի պատուհանը՝ բենզալցակայանի աշխատակից Հրայր Ռևազյանին ասել է, որպեսզի վերջինս կատարի ռեգուլյար տեսակի բենզինի ամբողջական լիցքավորում, իսկ վերոնշյալ աշխատակցի կողմից 74 լիտր բենզին լիցքավորումից անմիջապես հետո՝ առանց գումար վճարելու և գիտակցելով իր գործողությունների բացահայտ լինելը՝ դիմել է փախուստի՝ հափշտակելով 74 լիտր ռեգուլյար տեսակի բենզին;
Նա «Ֆլեշ» ՍՊԸ-ն պատճառել է մանր չափի՝ 37000 դրամի վնաս։