«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ միջգերատեսչական լուրջ բախում է հասունանում: Այս անգամ պատճառը Սերժ Սարգսյանի սանիկ, գործարար Ֆլեշի Բարսեղին թալանելն է:
ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդագիր է ուղարկել ՊԵԿ-ին՝ զգուշացնելով, որ կոնկրետ քայլերի կդիմեն մաքսակետերում հեղուկ վառելիքի հափշտակությունների դեպքերը կանխելու համար:
Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազությունը ՊԵԿ-ին հիշեցրել է Այրում-Ջիլիզա մաքսային կետի պաշտոնատար անձանց կողմից հեղուկային վառելիքի հափշտակությունները: Սակայն չի մատնանշված, թե ՊԵԿ պաշտոնատար անձինք կոնկրետ որ ընկերության հեղուկ վառելիքն էին գողացել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՊԵԿ պաշտոնատար անձինք հափշտակել էին Սերժ Սարգսյանի սանիկ, գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին պատկանող ընկերության հեղուկ վառելիքը, որը կազմել էր մոտ 495 լիտր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում