«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ճիշտ կանխատեսել էր, որ իր եղբայրը՝ Մհեր Անանյանը, այն մարդը չէ, որ լավ գործի չանցնի այն բանից հետո, երբ դարձավ Ջանջուղազյան-Անանյան հակամարտության զոհը։
Ինչպես հայտնի է, Դավիթ Անանյանի եղբայրը նշանակվել է «Արարատբանկ» ԲԲԸ վարչության նախագահ։ Անանյանների սերը Ֆլեշի Բարսեղի «Արարատբանկ»-ի նկատմամբ վաղեմի է։ Հայտնի է, որ ՊԵԿ-ին սպասարկող բանկը ևս «Արարատբանկն» է։ ՊԵԿ-ի ամբողջ անձնակազմը աշխատավարձերի, պարգևավճարների և այլ գործարքներ իրականացնում է հենց այդ բանկի միջոցով։
Ուշագրավ է, որ ՊԵԿ-ի կողմից վերջին ստուգման արդյունքում «Արարատբանկ»-ում չի հայտնաբերվել գեթ մեկ հոդվածով խախտում։ Իսկ, օրինակ, վարչապետի աշխատակազմի ղեկավարի ընտանիքին պատկանող «Զիգզագ» ՍՊԸ-ն ՊԵԿ-ի կողմից ենթարկվել է տուգանքի։ Բայց այ Ֆլեշ Բարսեղը՝ Անանյանի եղբոր շեֆը, «մաքուր» է դուրս եկել»։