Կառավարության նիստի ժամանակ լույսերն անջատվել են ԲԷՑ-ում կատարվող աշխատանքների պատճառով, այն ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից դուրս էր։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Կառավարության նիստի ժամանակ անջատվել էր հոսանքը: Փաշինյանն ամդրադառնալով այդ խնդրին նշել էր. «Մեր երկրում անորակ է էլեկտրական հոսանքը»: