Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումների վտանգը պահպանվում է: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' վկայակոչելով երկրի վարչապետ Մանուել Վալսին:
«Ահաբեկչական հարձակումների վտանգը Ֆրանսիայում պահպանվում է: Ահաբեկչության դեմ պայքարի ծրագիրը շարունակվելու է իրականացվել ամենաբարձր մակարդակով»,- ասել է նա:
Վարչապետը հավելել է, որ հակաահաբեկչական ծրագրի իրականացման մեջ Ֆրանսիայում ներգրավված կլինի 8470 զինվորական:
Բացի այդ, Ֆրանսիայի վարչապետն ընդգծել է, որ «ահաբեկիչների հետապնդումը շարունակվում է»:
«Մասնավորապես, պայմանավորված նրանով, որ վերջին ահաբեկչական հարձակումների մասնակիցներից մեկը հանցակից է ունեցել», - ասել է վարչապետը: