Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը վրիպել է՝ Ֆրանսայի նախագահ Էմանուել Մակրոնին անվանելով վարչապատ: Այդ անճշտությունը նա թույլ է տվել հոկտեմբերի 17-ին Միչիգանի նահանգում կայացած հանրահավաքում Փարիզի կլիմայի համաձայնագրի մասին պատմելիս, որից ավելի վաղ որոշել է դուրս գալ: Սպիտակ տան ղեկավարի ելույթը հեռարձակել են ԱՄՆ-ի հեռուստաալիքները:

«Իսկ գիտե՞ք, թե ես էլ ինչ եմ կանգնեցրել: Փարիզի կլիմայի համաձայնագիրը»,- ասել Էէնա: «Ես շատ եմ սիրում վարչապետ Մակրոնին, բայց ես մի անգամ հարցրեցի նրան, թե ի՞նչ կա համաձայնագրից: Համաձայնագրի գործրեն այնքան էլ լավ չեն»,- հավելել է Թրամփը՝ սխալ անվանելով Ֆրանսիայի նախագահի պաշտոնը:

Ֆրանսիայի վարչապետը ներկայումս Ժան Կաստեքսն է: Այդ պաշտոնին նրան նշանակել է Մակրոնն ինքը: Ֆրանսիայում, որը նախագահական-խորհրդականական հանրապետություն է, հենց պետության ղեկավարն է նշանակում կառավարության ղեկավարին:

Թրամփը Փարիզի կլիմայի համաձայնագրից դուրս գալու մտադրության մասին հայտարարել է 2017 թվականի հունիսին: Այդ պայմանագիրը, որը կնքվել է 2015 թվականին, նախատեսում Է ջերմոցային արտանետումների նվազեցման միջոցներ, որոնք կոչված գլոբալ միջին ջերմաստիճանի աճը պահելու մինչինդուստրիալ նշագից բարձր Ցելսիուսի երկու աստիճանից ցածր մակարդակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: