«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանում տեղի է ունենում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները, այդ թվում' Նիկոլ Փաշինյանը: Բայց Փաշինյանը մասնակցում է նաեւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին, որոնց, որպես կանոն, մասնակցում են ԵԱՏՄ պետությունների նախագահները:
Նա ԵԱՏՄ տարածքում միակ ղեկավարն է, որ մասնակցում է ե՛ւ նախագահների, ե՛ւ վարչապետների նիստերին: Այստեղ էլ, փաստորեն, մերն ուրիշ է. Նիկոլ Փաշինյանը մի քանի ֆունկցիա է ստանձնել' ե՛ւ վարչապետի, ե՛ւ նախագահի:
Մինչդեռ ՀՀ Սահմանադրությամբ' ՀՀ պետության գլուխը նախագահն է, իսկ վարչապետը գործադիր իշխանության բարձրագույն մարմնի' կառավարության ղեկավարն է»: