Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զրուցակիցները քննարկել են երկրում ստեղծված իրավիճակին, առաջացած մարտահրավերների հաղթահարմանը, Հայաստանի սահմանամերձ համայնքների անվտանգությանն ու պաշտպանությանը, Արցախում բնականոն կյանքի վերականգնմանն ու ՀՀ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության միջոցառումներին վերաբերող հարցեր: