2020 թվականին տնտեսական անկումը Ֆրանսիայի համար կդառնա ամենասաստիկը տնտեսական վիճակագրութուն վարելու ամբողջ ընթացքում: Հուլիսի 16-ին այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Ժան Կաստեքսը՝ ելույթ ունենալով Սենատում: Նա շարադրել է նոր կառավարության ծրագիրը և տվել երկրի իրավիճակի գնահատումը:

«2020 թվականի վերաբերյալ մենք ներկայում նախատեսում ենք համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նվազում 11 տոկոսով: Դա կլինի ամենասաստիկ տնտեսական անկումը բյուջետային և տնտեսական վիճակագրություն վարելու ժամանակից ի վեր»,- խոստովանել է վարչապետը:

Նա հատկապես նշել է, որ «այդ տնտեսական տվյալները նշանակում են, որ տեղի կունենան մարդկային ողբերգություններ, դաժան հարված կհասցվի երկրի մի ամբողջ շարք տարածքների»: «Այդ ամենը մենք պետք է հաշվի առնենք և նախօրոք միջոցներ ձեռնարկենք իրավիճակի մեղմացման համար»,- հայտարարել է Ֆրանսիայի վարչապետը՝ հաղորդել է ՏԱՍՍ-ը: