Անհայտ վանդալները Փարիզում պղծել են ֆրանսիական Charlie Hebdo երգիծական հանդեսի խմբագրության վրա հարձակման հետեւանքով զոհվածների հիշատակի հանպատրաստից հուշատեղին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Telegraph-ը:

 

Փարիզի ահաբեկչական գործողության զոհերի հիշատակին ստեղծված խմբի ղեկավար Սաբրինա Դելիրին հայտարարել Է, որ Հանրապետության հրապարակում ծաղիկներից եւ լուսանկարներից պատրաստված հուշահատեղին վերջին երկու շաբաթվա ընթացքում վնասվել Է արդեն չորրորդ անգամ, սակայն ակտիվիստները չԷին հայտնում վանդալիզմի գրոհների մասին:

 

«Այս անգամ նրանք ավերել են ամեն ինչ»,- բողոքել Է ակտիվիստ Ռեմի Վիալարետը: Նրա խոսքով՝ կամավորներն արդեն դիմում են տվել ոստիկանություն:

 

Charlie Hebdo-ի խմբագրության վրա հարձակումը տեղի Է ունեցել հունվարի 7-ի առավոտյան: Երեք զինյալներ գնդակահարել են 12 մարդու, եւս 11-ը վիրավորվել են: