Ֆրանսիական Բանդոլ քաղաքում պղծել են Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարը՝ ներկելով այն սև գույնով: Այս մասին տեղեկացնում է «Ռուսարմինֆո» կայքից:
Սոցցանցերում հայտնված նկարներում երևում է, որ պղծված հուշարձանի մի կողմում թողել են «TURK» գրությունը: