ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և ընդունել H.R. 904 բանաձևը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ԱՄՆ Հայ դատի գրասենյակի ֆեյսբուքյան էջը, բանաձևով ապրիլի 24-ը Ջորջիայում հռչակվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
ԱՄՆ 50 նահանգներից 42-ը պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը: