«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 26-ից հետո շարժման անելիքների մասով թեպետ գաղտնապահություն են անում, որ հենց հրապարակում սրբազանը հայտարարի, սակայն շշուկներ կան, որ աննախադեպ գործողություններ են ծրագրում հատկապես մայիսի 27-ին, 28-ին՝ շենք-շինությունների շրջափակման, անհնազանդության ակցիաների տեսքով։
Ինչպես տեղեկացանք, խնդիր են դրել մայիսի 28-ին խոչընդոտել, սահմանափակել իշխանությունների տեղաշարժը եւ թույլ չտալ, որ մասնակցեն այդ օրվա տոնական միջոցառումներին: Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրն է»: