Amazon-ի ղեկավարի՝ միլիարդատեր Ջեֆ Բեզոսի կարողությունը «սև ուրբաթին» հասել է 100 մլրդ դոլարի՝ հաղորդում է Bloomberg-ը:
 
Նույնիսկ հաղորդվում է, որ ընկերության արժեթղթերի արժեքն այդ օրը ավելացել է 2 տոկոսով:
 
Adobe Analytics-ի մասնագետների տվյալներով՝ Amazon առցանց խանութի վաճառքն աճել է 18,4%-ով՝ նախորդ տարվա ցուցանիշների համեմատ:
 
Հոտեմբերին Amazon-ի հիմնադիրը ճանաչվեց աշխարհում ամենահարուստ մարդը՝ գերազանցելով Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին: Bloomberg-ի տվյալներով՝ գործարարի կարողությունը կազմում է 93,8 մլրդ դոլար: Forbes-ը գնահատում է 93,1 մլրդ դոլար: