Ուրբաթ Amazon ընկերությունը դատարան հայց է ներկայացրել՝ վիճարկելով նոր ամպային համակարգի ներդրման պայմանագիր կնքելիս Պենտագոնի ընտրությունը հօգուտ Microsoft-ի, հայտնում է Bloomberg-ը:
Պարբերականը նշում է, որ Amazon-ի ներկայացրած հայցը նշանավորում է իր մրցակցային առավելությունը պաշտպանելու ագրեսիվ ձգտումը:
Ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է բողոքարկել պաշտպանության նախարարության հետ ձեռնարկությունների միացյալ պաշտպանական ենթակառուցվածքների (Jedi) ներդրման պայմանագրի կորուստը:
Պենտագոնի մամուլի քարտուղար Էլիսսա Սմիթը հայտարարել է, որ իրենք կուսումնասիրեն ներկայացված հայցը: Նա ընդգծել է, որ գերատեսչությունը «վստահ է՝ կապված JEDI պայմանագրի կնքման հետ»:
«Աղբյուրի ընտրության գործընթացն անցկացվել է մրցույթի եւ գնումների մասին օրենսդրությամբ հաստատված չափանիշների համաձայն»,- հավելել է ՊՆ ներկայացուցիչը:
Ըստ դատական փաստաթղթերի՝ Amazon ընկերությունը հայտարարել է, որ հայցը ներկայացվել է կնքված վիճակում, քանի որ պարունակում է «զգայուն» տեղեկություններ, որոնք հրապարակելու դեպքում «կհասցնեն ծանր մրցակցային վնաս»: