Փետրվարի 13-ին Մյունխենում անվտանգության հարցերով կոնֆերանսի շրջանակներում ելույթի ժամանակ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Եվրամիություը չի կարող նոր «սառը պատերազմ» թույլ տալ Եվրոպայում, որը Ռուսաստանի դեմ կիրականացվեր: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք չենք կարող դա թույլ տալ ...«Սառը պատերազմը» պետք է մնա պատմության մեջ», - ասել է նա:
Նա ընդգծել է նաև, որ Վիեննայում սիրիական ճգնաժամի վերաբերյալ մեկնարկած բանակցությունները պետք է օգտագործվեն՝ Սիրիայի համար դիվանագիտական լուծմանը հասնելու համար:
Քաղաքական գործիչը հավելել է, որ «Սառը պատերազմի» տեղը գրքերում է, որոնցից երևույթի մասին գիտի երիտասարդ սերունդը: