Եվրոպան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափին թույլ չի տա իրեն վախեցնել ներմուծման մաքսերով: Հուլիսի 24-ին իր Twitter-ում այս դիրքորոշումն Է հայտնել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հայկո Մաասը՝ Ճապոնիա եւ Հարավային Կորեա մեկնելուց առաջ:
«Ոչ ոք չի կարող շահագրգռված լինել ներմուծման մաքսերի հարցում, չԷ որ վերջին հաշվով կլինեն սոսկ տանուլ տվածներ»,- նշել Է նա: «Եվրոպան նախագահ Թրամփին թույլ չի տա վախեցնել իրեն,- ընդգծել Է Մաասը:- Եթե մենք մեկ անգամ դա անենք, ապա ապագայում ստիպված կլինենք ավելի հաճախ հանդիպելու նման վերաբերմունքի»:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը 20 տոկոսի չափով մաքսեր կսահմանի Եվրամիության երկրներից ներմուծվող ավտոմոբիլների համար, եթե ԵՄ-ն չվերացնի առեւտրական արգելքները Միացյալ Նահանգների ընկերությունների նկատմամբ: Նա նաեւ Եվրոպայի ավտոարտադրողներին կոչ Է արել իրենց գործարանները կառուցելու ԱՄՆ-ի տարածքում: Bloomberg գործակալությունը հայտնել Է, որ ԵՄ-ից ավտոմոբիլների եւ պահեստամասերի մաքսերը, որոնց սահմանմամբ սպառնացել Է Թրամփը, կարող են վերաբերել 300 միլիարդ դոլարի արտադրանքի եւ հանգեցնել պատասխան միջոցների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: