Ավստրիայի ԱԳ նախարարի առաջարկը Վրաստանում փախստականներ ընդունող կենտրոններ ստեղծելու վերաբերյալ իրականացման դեպքում կարող է շոշափել նաև անվտանգության ապահովման ռուսաստանյան ոլորտը, սակայն առայժմ այն միայն «ներս գցում է», գտնում է ՌԴ Դաշնության խորհրդի Պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ֆրանց Կլինցևիչը։
Նրա խոսքով՝ «ներսգցումը» կատարվել է Վրաստանի արձագանքն ստուգելու նպատակով, սակայն հետագայում կարող են լինել նաև ավելի որոշակի առաջարկներ։
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, Կլինցևիչը կարծում է, թե «ակնհայտ է, որ ԵՄ երկրները ձգտելու են ըստ հնարավորության ձերբազատվել միգրացիոն ճգնաժամի բեռից և այն դնել ուրիշների վրա։ «Այդ կապակցությամբ նշեմ, որ վերջերս Վրաստանն ստացել է Եվրամիության հետ անայցագիր ռեժիմ, իկ ձրի պանիրը, ինչպես գիտեք, լինում է միայն մկան թակարդում»,- ընդգծել է Կլինցևիչը։
Նա հավելել է, որ Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցի առաջարկը շոշափում է նաև Վրաստանի հետ ընդհանուր սահման ունեցող Ռուսաստանի ազգային անվտանգության շահերը միջազգային ահաբեկչության բերած սպառնալիքների առումով։ «Մենք հիշում ենք այն ժամանակը, երբ Վրաստանի Պանկիսի լեռնանցքում ահաբեկիչներ էին պատրաստվում որոնք գործում էին մեզ մոտ Կովկասում»,- ասել է սենատորը։
Ավել վաղ ԶԼՄ –ները հայտնել էին, որ Ավստրիայի ԱԳ նախարարն առաջարկել է ԵՄ կենտրոններ ստեղծել Վրաստանում կամ Արևմտյան Բալկաններում միգրանտների ընդունելու համար։