Հազարավոր ցուցարարներ տնտեսական դժվարությունների առաջին հարվածների ալիքի ֆոնին հավաքվել են Հայաստանի նախագահի նստավայրի մոտ, իսկ դժվարությունների պատճառը տարածաշրջանում գերծանրքաշային Ռուսաստանի տնտեսության լճացմամբ է պայմանավորված, գրում է The Wall Street Journal-ը:

 

 

Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, այդ թվում՝ երկուշաբթի օրը ԵՄ-ի նորացված սահմանափակումները, սրել են Ռուսաստանի տնտեսական անկումը, ինչպես նաև վնաս հասցրել մի շարք նախկին խորհրդային պետությունների տնտեսությանը, որոնք դեռևս սերտ հարաբերությունների մեջ են Մոսկվայի հետ:

 

 

Հազարավոր ցուցարարներ, որոնց մի մասը Եվրամիության դրոշն էր ծածանում, երթով ուղևորվել են դեպի նախագահի նստավայր Երևանի Ազատության հրապարակում մի քանի օր տևող հանրահավաքներից հետո՝ ի նշան էլեկտրաէներգիայի սակագների թանկացման դեմ բողոքի:

 

 

Որոշ ցուցարարներ Twitter-յան օգտահաշիվներում տեղադրել են աղբամանների լուսանկարներ, որոնք կիրառվել են որպես բարիկադներ՝ ոստիկանության բռնության դեմ, ինչը հիշեցնում է Ուկրաինայում  հակակառավարական ցուցարարների ռազմավարությունը:

 

 

Երևանում ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության մեջ նշվում է, որ մտահոգում է բազմությանը ցրելու համար ոստիկանության կողմից կիրառվող բռնությունը, ինչպես նաև մի շարք հաշվետվություններ՝ ցուցարարներին ձերբակալելու չարաշահումների հետ կապված»:

 

 

ԵԱՀԿ-ի, Եվրոպական իրավունքների և անվտանգության կազմակերպությունը քննադատել է ոստիկանության ուժի կիրառումը և կոչ է արել հետաքննություն անցկացնել լրագրողների դեմ ուժի կիրառման առնչությամբ:

 

 

Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններում առկա լարվածությունը պայմանավորված է Գյումրիում ռուս զինծառայողի կողմից հայ ընտանիքի վեց անդամի սպանդն իրականացնելու հետ:

 

 

Արևմտամետ արտաքին քաղաքականության կողմնակիցներն աշխատում են վերսկսել Եվրոպական Միության հետ հարաբերությունները՝ Երևանի և Եվրոպական դաշինքի միջև պայմանագրի ձախողման շրջանակներում: