Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ Ուկրաինան պարզապես լարվածության տեղային օջախ չԷ, այնտեղ տիրող իրադրությունն ազդում Է հետխորհրդային ողջ տարածքի վրա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Դա պարզապես լարվածության տեղային օջախ չէ, այն խարխլում Է ինտեգրացիոն բոլոր հիմքերը հետխորհրդային տարածքում»,-ասել է Լուկաշենկոն՝ հոկտեմբերի 10-ին Մինսկում ելույթ ունենալով ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների գագաթնաժողովի բացմանը:

 

Նա նաեւ այն կարծիքին Է, որ հակամարտության կարգավորման հարցերը պետք Է լուծեն հակամարտող երկրները: «Եթե երկրները շահագրգռված են խաղաղության հաստատմամբ, ապա հակամարտող կողմերը պետք համատեղ լուծեն հրատապ հարցերը, այլ ոչ թե դրանց լուծումը փնտրեն Բեռլինում կամ Միլանում»,-հավելել Է Լուկաշենկոն:

 

«Հակամարտության կողմերին անհրաժեշտ Է ոչ միայն շփման եզրեր գտնել, այլեւ կատարել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մինսկի բանակցություններում»,-հայտարարել Է Բելառուսի նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: