Ուկրաինայի իրադրությունը շարունակում Է վատանալ, չնայած կայացած ընտրություններին, դա չի կարելի թույլ տալ, հայտարարել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ նոյեմբերի 18-ին Մինսկում կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Մենք մեծ հույսեր ունեինք, որ Ուկրաինայի նախագահի ընտրություններից հետո իրադրությունը կզարգանա դրական ուղղությամբ, կայունության ուղղությամբ, բայց, ցավոք, մենք դա չենք տեսնում… Մենք չենք կարող համաձայնել իրադրության վատթարացման այդ միտումին… ոչ միայն Դոնբասի տարածաշրջանում, այլեւ ամբողջ Ուկրաինաում»,-ասել Է Լուկանշենկոն: Նրա խոսքով՝ Ուկրաինայի իրադրությունը հուզում Է ինչպես Բելառուսին, այնպես Էլ Ռուսաստանին:

 

Բացի այդ, նրա խոսքով, Մինսկը չի կարող համաձայնել Բելառուսի արեւմտյան սահմանների մոտ Արեւմուտքի ակտիվությանը: «Մեզ անհանգստացնում Է մեր սահմանների շուրջը տիրող իրադրությունը: Մենք չենք կրող համաձայնել այն ակտիվությանը, որը արեւմտյան պետությունները դրսեւորում են միութենական պետության արեւմտյան սահմաններում»,-ասել Է Լուկաշենկոն: Նա առաջարկել Է մշակել Բելառուսի եւ Ռուսաստանի միասնական դիրքորոշում: Այդ կապակցությամբ Լուկաշենկոն կարեւորել Է Մինսկի այսօրվա հանդիպումը:

 

Բելառուսի նախագահը, դիմելով Լավրովին, խնդրել Է աջակցության խոսքեր փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: