ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վաղը՝ մարտի 6-ին, կանցկացնի հերթական հանդիպումը՝ Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակի հարցով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչության մամուլի քարտուղար Տիերի Կաբոշիին:
Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիներն ու երկրում ստեղծված հումանիտար իրավիճակը:
«Դա բաց հանդիպում է լինելու: Այն նախատեսված է անցկացնել առավոտյան ժամը 10-ին»,- ասել է Կաբոշը:
Նա նաև հավելել է, որ զեկույցներով հանդես կգան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը, մարդու իրավունքների հարցերով օգնական Իվան Շիմոնովիչը և ՄԱԿ-ի հումանիտար հարցերը համակարգող վարչության գործողությունների բաժնի ղեկավար Ջոն Գինգը:
Ինչպես նշել է գործակալության զրուցակիցը, դրանից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անմդամները բաց քննարկում կանցկացնեն: