ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պլանավորում է հոկտեմբերի 24-ին նիստ անցկացնել Ուկրաինայի իրադրության շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են համաշխարհային կազմակերպությանն առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցչությունում:
ՄԱԿ-ի ԱԽ-ի հանդիպումը գումարվում է Մեծ Բրիտանիայի պահանջով: Ինչպես նշել է ՄԱԿ-ին առընթեր Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչության մամուլի կցորդ Իոնա Թոմասը, հանդիպումը կլինի բաց:
Սպասվում է, որ նիստի ընթացքում կքննարկվի ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչության վերջին զեկույցը, որը ներկայացվել է հոկտեմբերի 8-ին: