Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 22-ի երեկոյան վերստին հեռախոսազրույց կունենա Ուկրաինայի եւ Ֆրանսիայի նախագահներ Պյոտր Պորոշենկոյի ու Ֆրանսուա Օլանդի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է ռուսական պետության ղեկավար ի օգնական Յուրի Ուշակովը:

 

Նրա խոսքով՝ նախատեսվում Է քննարկել «Ուկրաինայի ճգնաժամային իրադրությունը եւ շփման խմբի հերթական նիստի անցկացման հեռանկարները»: Նման կազմով վերջին հեռախոսազրույցը կայացել Է դեկտեմբերի 17-ին:

 

Պուտինի, Պորոշենկոյի, Օլանդի եւ Մերկելի կոնսուլտացիաները նորմանդական ձեւաչափ անվանումն են ստացել, քանի որ նրանց առաջին նման հանդիպումը կայացել Է Նորմանդիայում՝ դաշնակից զորքերի դեսանտի ափհանման տարեդարձի տոնակատարության ժամանակ:

 

«Նորմանդական քառյակի» զրույցների գլխավոր թեման Ուկրաինայի իրադրությունն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: