Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՀԿ-ի ղեկավար Դիդիե Բուրկհալթերին առաջարկել է «վերլուծել Ուկրաինայի իրադրությունը եւ ճգնաժամից դուրս գալու ուղիներ փնտրել»: Ինչպես հայտարարել Է ռուսական պետության ղեկավարը, որը Կրեմլում ընդունել Է Բուրկհալթերին, Մոսկվա նրա ժամանումը «ճիշտ ժամանակին է»:
«Մենք ձեզ հետ արդեն քննարկել ենք Ուկրաինայի ծանր ու ողբերգական իրադարձությունների հետ կապված հարցերը, դուք ձեր առաջարկներն ու ծրագրերն ունեք այն բանի վերաբերյալ, թե ինչպես կարելի Է դուրս գալ ստեղծված իրադրությունից»,-ասել Է Պուտինը Բուրկհալթերին եւ հավելել, որ Ուկրաինայի իրադրության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է:
«Մեր դիրքորոշումը հայտնի Է»,-ասել Է Պուտինը: «Եկեք փորձենք վերլուծել իրադրությունը եւ այդ ճգնաժամից դուրս գալու ուղիներ փնտրենք»,-հավելել Է Ռուսաստանի ղեկավարը:
Իր հերթին Բուրկհալթերը նշել Է, թե «շատ կարեւոր Է ունենալ երկխոսության հնարավորություն»: «Շատ կցանկանայի Ձեզ հետ քննարկել առաջարկվող «ճանապարհային քարտեզը», որպեսզի այն հանգամանորեն քննարկելուց հետո հնարավոր լինի գործի դնել»,-ասել Է ԵԱՀԿ-ի ղեկավարը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: