Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի, Սիրիայի իրադրությունը եւ իրանական միջուկային ծրագիրը: Այդ մասին  հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

«Կայացել է Պուտինի եւ Քեմերոնի հեռախոսազրույցը: Ղեկավարները կարծիքներ են փոխանակել ռուս-բրիտանական երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցերի շուրջ, քննարկել են տարածաշրջանային հիմնախնդիրներ, հատկապես սիրիական ճգնաժամի կարգավորումը, ինչպես նաեւ իրանական միջուկային դոսյեն»,- ասել է Պեսկովը:

 

Նրա խոսքով՝ «Պուտինը Քեմերոնին տեղեկացրել է վերջերս Բրյուսելում կայացած Ռուսաստան-Եվրամիություն գագաթնաժողովի արդյունքների մասին, նաեւ արծարծվել է ուկրաինական թեման»:

 

«Քեմերոնը Սոչիի ձմեռային օլիմպիադայի հաջող անցկացում է մաղթել ռուսական պետության ղեկավարին եւ բոլոր կազմակերպիչներին»,- հավելել է Պեսկովը: