Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը G20 գագաթաժողովի շրջանակներում, որը տեղի է ունեցել Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում երկկողմ հանդիպումներ է ունեցել Դևիդ Քեմերոնի և Ֆրանսուա Օլանդի հետ: Այս մասին հայտնել է «НТВ» հեռուստաալիքը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ այդ բանակցությունների հիմնական թեմաներնեն եղել Ուկրաինայի ճգնաժամը և հակառուսական պատժամիջոցները:
Մասնավորապես, հանդիպման ժամանակ Պուտինը և Քեմերոնը հետաքրքրվածություն են հայտնել Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների վերականգնման, և ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղված միջոցների ձեռնարկման հարցում»,- ասել է Պեսկովը: