ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունիսի 24-ին կանցկացնի հանդիպում՝ նվիրված Ուկրաինայի իրադրությանը: Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են համաշխարհային կազմակերպությանն առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում, նիստում, որը կսկսվի տեղական ժամանակով ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 18:00-ին), ԱԽ-ի անդամները կլսեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդու իրավունքների հարցերով օգնական Իվան Շիմոնովիչի հաշվետվությունը:
Ներկայացուցչությունում նաև ճշտել են, որ Շիմոնովիչն ինքը նիստին ներկա չի լինելու. նա իր զեկույցը կներկայացնի տեսակապի միջոցով: