ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պլանավորում Է փետրվարի 27-ին հանդիպում անցկացնել Ուկրաինայի արեւելքի իրադրությունը քննարկելու եւ հակամարտության կարգավորման շուրջ փետրվարի 12-ին նիստում ձեռք բերված համաձայնությունների կատարումը գնահատելու համար: Ինպես ՏԱՍՍ-ին հայտնել Է ԱԽ-ի արեւմտյան անդամ երկրներից մեկի դիվանագետը, սպասվո ւմ Է, որ հանդիպմանը կմասնակցի շփման խմբում ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Հայդի Տալյավինին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Ամենայն հավանականությամբ, ուրբաթ առավոտյան (Երեւանի ժամանակով երեկոյան) Ուկրաինայի շուրջ հանդիպում կկայանա ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Տալյավինիի մասնակցությամբ»,-ասել Է գործակալության զրուցակիցը:

 

Նրա խոսքով՝ առայժմ որոշում չի ընդունվել՝ բաց Է լինելու հանդիպումը, թե՝ փակ: «Ձեւաչափը դեռ պետք Է համաձայնեցվի»,-նշել Է դիվանագետը:

 

Նա նաեւ հայտնել Է, որ հանդիպմանը հազիվ թե արծարծվի Ուկրաինաում ՄԱԿ-ի խաղաղապահների տեղաբաշխման հարցը, ինչը հնարավոր Է միայն Անվտանգության խորհրդի թույլտվությամբ: «Ոչ մի բան չի խոսում այն մասին, որ կքննարկվի ՄԱԿ-ի խաղաղապահների վերաբերյալ առաջարկությունը»,-հայտարարել Է զրուցակիցը:

 

Փետրվարի 25-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը նախազգուշացրել Է Ուկրաինայի արեւելքում ստեղծված կրիտիկական իրադրության մասին եւ կոչ Է արել կողմերին՝ կատարել Մինսկի պայմանավորվածությունները: «Ուկրաինայի իրադրությունը, իրոք, կրիտիկական Է: Այժմ հարկավոր Է, որ բոլոր կողմերը, որոնք Մինսկում պայմանավորվել են համալիր միջոցառումների շուրջ, կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները եւ դադարեցնեն մարտական գործողությունները, որպեսզի հնարավորություն տան խաղաղ բնակիչներին՝ վերադառնալու բնականոն կյա նքին, եւ իսկական քաղաքական երկխոսություն սկսեն: Ստորագրվել են համաձայնագրեր, եւ դրանք պետք Է կատարել»,- նշել Է դիվանագետը:

 

Դյուժարիկը հայտնել Է, որ մարտի 2-ին ներկայացվելու Է Ուկրաինայում մարդու իրավունքների հետ կապված իրադրության դիտարկման գծով ՄԱԿ-ի առաքելության հերթական՝ թվով իններորդ հաշվետվությունը: Սկսած ընթացիկ տարվանից՝ այդ հաշվետվությունները հրապարակվելու են եռամսյակը մեկ, այլ ոչ թե ամեն ամիս, ինչպես առաջ Էր: Վերջին զեկույցը դեկտեմբերի 15-ին ներկայացվել Էր Ժնեւում:

 

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության վերջին տվյալների համաձայն՝ Դոնբասում հակամարտության ընթացքում զոհվել Է գրեթե 5,7 հազար մարդ, վիրավորների թիվը հասնում Է մոտավորապես 14,6 հազարի: