ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 21-ին ամբողջ կազմով փակ կոնսուլտացիաներ կանցկացնի Ուկրաինայի իրադրության շուրջ: Այդ մասին ասված է կազմակերպության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ կենտրոնակայանի աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ դռնփակ կոնսուլտացիաների ընթացքում ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդու իրավունքների հարցերով օգնական Իվան Շիմոնովիչը, որը համակարգում է դիտորդների աշխատանքն Ուկրաինայում:
Աղբյուրի տվյալներով՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկվելու է նաեւ Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացման նախապատրաստումը: