ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախագահող Լիտվան Ուկրաինայից ստացել է երկրի իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություն անցկացնելու առաջարկություն: Լիտվայում կազմակերպության մշտական ներկայացուցչության մամուլի խոսնակ Ռուտա Յազուկեվիչուտը հայտնել է, որ Ուկրաինայի առաջարկությունն ընդւոնվել է, եւ այս պահին ընթանում են խորհրդակցության օրվա հետ կապված քննարկումներ: Ամենայն հավանականությամբ, այն տեղի կունենա հանգստյան օրերին, որից հետո կազմակերպությունը հանդես կա հայտարարությամբ: