Ուկրաինայի ընդդիմության ներկայացուցիչները ծրագրում են հերթական «ժողովրդական վեչեի» անցկացման ընթացքում քննարկել գրավված վարչական շենքերն ազատելու հարցը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

Հաջորդ «ժողովրդական վեչեն» տեղի կունենա փետրվարի 16-ին՝ Կիևի Անկախության հրապարակում:

 

Հիշեցնեք, որ փետրվարի 14-ին «Ազգային դիմադրության շտաբը» հայտարարել էր, որ Ուկրաինայում զանգվածային բողոքի ակցիաների մասնակիցները, ովքեր այս օրերի ընթացքում ձերբակալված էին, ազատ են արձակվել: Ըստ կազմակերպության, ուրբաթ օրը ազատ են արձակվել վերջին 234 ցուցարարները: Համապատասխան որոշումն ընդունել է Կիևի Գոլոսևսկի շրջանային դատարանը: