Ինչպես հայտնում է ria.ru-ն, ԵՄ երկրների դեսպանների խորհուրդը Բրյուսելում հանդիպում կանցկացնի, որի ընթացքում կքննարկվի Ուկրաինայի իրավիճակը: Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչին:
ԵՄ-ն, հունիսի 30-ին ընդառաջ, պահանջել է մի շարք միջոցառումներ անկացնել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ուղղությամբ, հակառակ դեպքում ԵՄ-ն կքննարկի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը:
Նշենք, որ Ուկրաինայի արևելքում հրադադարը գործեց մինչև հունիսի 30-ը, հուլիսի 1-ից Պորոշենկոն հայտարարել էր հրադադարի ավարտի մասին։ Անմիջապես դրանից հետո ուժայինները հրետանային հարվածներ էին հասցրել Սլավյանսկին և Կրամատորսկի ուղղությամբ։