Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ շփման խումբը նոր հանդիպում կանցկացնի մոտ ապագայում: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի հաղորդագրությանը:
«Ինչ վերաբերում է Մինսկում կայացած հանդիպմանը, ճշգրիտ ամսաթիվը դեռևս նշանակված չէ: Բայց կա ակնկալիք, որ մոտ ապագայում շփման խումբը հերթական հանդիպում կանցկացնի», - ասել է նա կայացած ճեպազրույցի ընթացքում:
Բացի այդ, Մոսկվան կարծում է, որ Կիևի, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ բոլոր ապագա համաձայնագրերը պետք է արձանագրվեն առանձին փաստաթղթերով:
Ավելի վաղ Դոնեցկի Ինքնավար Ժողովրդավարական Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն հայտնել է, որ այս շաբաթվա վերջում կանցկացվի եռակողմ շփման խմբի հանդիպումը (Ուկրաինա, ԴԺՀ և ԼԺՀ, ԵԱՀԿ):