ԱՊՀ-ի Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը նոյեմբերի 20-ին կքննարկի Համագործակցության արևմտյան սահմաններում տիրող իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ԱՊՀ-ի գործկոմի հաղորդագրության մեջ:

 

 

«Նոյեմբերի քսանին Բրեստում կկայանա ԱՊՀ-ի երկրների Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի (ՍԶՀԽ) նիստը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 

 

Միջոցառման օրակարգի նախագծում ներառված է ութ հարց: Դրանց թվում է՝ արևմտյան սահմանների իրադրության և դրա զարգացման միտումների, ԱՊՀ-ի երկրների սահմանապահ գերատեսչությունների փոխգործակցության քննարկումը: ՍԶՀԽ-ի անդամները նաև կամփոփեն այս տարի խորհրդի գործունեության արդյունքները և կնշեն ապագայի պլանները:

 

 

Բացի դրանից, նիստում պլանավորվում է քննարկել սահմանապահ ոլորտում Համագործակցության երկրների կողմից օգտավործվող տերմինների ժողովածուի նախագծի վրա կատարվող աշխատանքի ընթացքը, համատեղ գիտահետազոտական աշխատանքների ձեռնարկման և մի շարք այլ հարցեր: