Բելառուսա-ռուսական հարաբերություններն անցել են ժամանակի քննությունը, եւ այժմ Միութենական պետությունը միավորիչ գործընթացների օրինակ եւ հիմք Է հետխորհրդային տարածքում: Այս մասին ասված Է Բելառուսի եւ Ռուսաստանի ժողովուրդների միավորման օրվա առթիվ, որը նշվում Է ապրիլի 2-ին, Բելառուսի նախագահ, Միութենական պետության Բարձրագույն պետխորհրդի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի շնորհավ որական խոսքում:

 

«Այսօրվա ոչ դյուրին իրողությունները մեր առջեւ դնում են հետագա ինտեգրացման ընդգրկուն խնդիրներ: Եվ մեր նպատակն Է անել ամեն ինչ, որպեսզի Միութենական պետությունը, Մաքսային միությունը, Միասնական տնտեսական տարածությունը, իսկ հեռանկարում նաեւ Եվրասիական տնտեսական միությունը ոչ թե կրկնորդեն, այլ լրացնեն միմյանց՝ իրապես եւ տեսանելիորեն կյանքում մարմնավորելով համակողմանի համագործակցության տարբեր ձեւերի առավելությունները»,- նշված Է շնորհավորական խոսքում, որը տարածել Է նախագահի մամուլի ծառայությունը:

 

Նա հիշեցրել Է, որ այս տարի լրանում Է Միութենական պետության ստեղծման պայմանագրի ստորագրման օրվա 15 տարին: «Բելառուսա-ռուսական հարաբերություններն անցել են ժամանակի քննությունը, ստուգումը պատմության վճռորոշ շրջադարձերում»,- ասել Է Լուկաշենկոն, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: