Հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների խորացումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության հանգուցային գերակայություններից մեկն է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է «Հանրային դիվանագիտությունը հանուն եվրասիական ինտեգրացման» միջազգային խորհրդա ժողովի մասնակիցներին ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ողջույնի ուղերձում:

 

«Հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների հետևողական խորացումը ՌԴ-ի արտաքին քաղաքականության հանգուցային գերակայությունների թվում է»,-նշվում է փաստաթղթում:

 

Դրա հետ մեկտեղ ռուսական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է «ոչ կառավարական կազմակերպությունների, լայն հասարակայնության և քաղաքացիական հասարակության կարևոր դերը եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման գործում»:

 

Բացի այդ, ուղերձում ասված է, որ «եվրասիական ինտեգրացումը բաց է ԱՊՀ-ի գծով նոր գործընկերների համար»:

 

Իր հերթին «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը նշել է, որ «մենք բոլորս այդ գաղափարի դաշնակիցներն ենք»: «Մեր ստեղծարար ներուժը՝ ջանքերը միավորելն է, որպեսզի Եվրասիական տնտեսական միությունը զարգանա արագ տեմպերով,-ասել է նա:

 

-Ակնկալում ենք, որ 2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանը կդառնա ԵՏՄ-ի լիիրավ անդամ, որին կհաջորդի Ղրղզստանը: Եվրասիական ինտեգրացումը բաց է ԱՊՀ-ի մյուս երկրների համար: Դա կենդանի և դինամիկ զարգացող գործընթաց է». հաղորդել է ՏԱՍՍ-ը: