Ուկրանիայի ղեկավարությունը գիտակցում է, որ երկրի արեւելքում իրադրությունն «անկարելի է կարգավորել սոսկ ռազմական միջոցներով»: Այս մասին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ Կիեւ ժամանած՝ քաղաքական հարցերի գծով նրա տեղակալ Ջեֆրի Ֆելթմանի հետ կայացած հանդիպման ժամանակ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Դոնեցկում եւ Լուգանսկում մարդիկ խաղաղություն են ցանկանում,- հայտարարել Է Պորոշենկոն:- Հաշտության պլանի իրագործումը, որը մենք առաջարկել ենք, սահմանում Է մեր գործողությունները: Մենք գիտակցում ենք, որ իրադրությունն անկարելի է լուծել սոսկ ռազմական միջոցներով»:
Միեւնույն ժամանակ Պորոշենկոն հերթական անգամ փորձել Է պատասխանատվությունը Ռուսաստանի վրա բարդել աշխարհազորայիններին «նորագույն զենքի տրամադրման համար, բարձրացրել Է մալայզիական ավիահանրանավի կործանման հանգամանքների հետաքննության հարցը եւ միջազգային հանրակցությանը կոչ Է արել օժանդակություն ցույց տալու «մեր պատանդներին» ազատելու հարցում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: