Ուկրաինայի ճգնաժամը կործանարար ազդեցություն է գործում Հարավային Կովկասի եւ Մերձդնեստրի հակամարտությունների կարգավորման վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը: Հաշվետվությամբ հանդես գալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների առջեւ՝ դիվանագետը նշել է, որ Եվրոպան անվտանգության ոլորտում ամենալուրջ մարտահրավերն երին է բախվել «սառը պատերազմի» ժամանակներից ի վեր: «Մենք չպետք է անտեսենք Ուկրաինայի ճգնաժամի կործանարար աղդեցությունը մյուս այն հարցերի վրա, որոնք դրված են ԵԱՀԿ-ի օրակարգում, մասնավորապես, Մոլդովայի եւ Հարավային Կովկասի ձգձգվող հակամարտությունների»,- ասել է Դաչիչը:

 

Նա լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի իրադրության կապակցությամբ: «Անցյալ տարի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած երեք հանդիպումները ցուցադրեցին երկխոսելու հուսադրող ձգտումը: Սակայն այն ժամանակվանից մենք դարձել ենք իրադրության սրման եւ քաղաքական գործընթացի դանդաղման վկաները»,- նշել է ԵԱՀԿ-ի նախագահը:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, նա աջակցություն է հայտնել բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպման եւ այնպիսի ուղիներ գտնելու նպատակով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, «որոնք կարող են բերել հակամարտության երկարաժամկետ լուծման»: Ինչպես հայտնել է Դաչիչը, առաջիկա ամիսներին ինքը մտադիր է այցելել տարածաշրջան եւ հանդիպումներ անցկացնել երկրների ղեկավարների հետ: